Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Կողմերն ընդգծել են երկկողմ համբերությունները զարգացնելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Անվտանգության խորհրդի գրասենյակ