Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր

Ապրիլ 22,2022 19:20

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։

Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն  խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի  այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930