Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, հայոց պետականության շարունակական ամրապնդմանը, մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետևողական զարգացմանն ու զորացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ