Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատավոր կա մինչև 2018-ն էլ էր անկախ, հիմա էլ է անկախ և հակառակը». Ալեքսանդր Ազարյան

Ապրիլ 22,2022 18:25

«Չեմ կարող պատասխանել այդ հարցին՝ դատավոր կա այն ժամանակ էլ էր անկախ, հիմա էլ է անկախ և հակառակը»,- հարցին ՝ ի՞նչ եք կարծում՝ դատավորները մինչև 2018-ն էին ավելի անկա՞խ, թե՞ 2018-ից հետո, ՀՀ դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ներկայումս դատական համակարգում իրականացվող բարեփոխումները, օրինակ՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, նա պատասխանեց. «Պետք է աշխատի, որպեսզի հետագայում ցույց տա՝ արդյոք արդարացրե՞լ է իր վրա դրած սպասելիքները»:

Հանդիսավոր հավաքի բացման արարողության ժամանակ Ալեքսանդր Ազարյանը, նշելով միության հիմնական ուղղությունները, առանձնացրեց Արցախի գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը, Արցախում և ՀՀ-ում համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև դատական իշխանությունների միջազգային կառույցների, այլ երկրների դատարանների միությունների համագործակցության ամրապնդումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930