Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանկի կառավարիչը հափշտակել է քաղաքացու գումարը. լուսանկարում պատկերված անձի գործողություններից տուժածներին՝ դիմել Մարտունու քննչական բաժին

Ապրիլ 22,2022 17:56

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 54-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 54-ամյա բնակիչը հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ, ունենալով տարբեր անձանց նկատմամբ գույքային չմարված պարտավորություններ և տեղեկանալով Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի բնակչի կողմից 23.901.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար ունենալու մասին, նպատակադրվել է խաբեությամբ և տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել այն:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Երանոս գյուղի բնակչին հրավիրել է իր աշխատասենյակ և ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն ապահովելու կեղծ խոստումով առաջարկել վերջինիս ունեցած գումարը տրամադրել իրեն, որից հետո շուրջ 2 ամիս որպես խոստացված եկամուտ վերջինիս փոխանցել է ամսական 750 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև տեղեկանալով, որ Երանոս գյուղի բնակիչը բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրել է 5.000.000 ՀՀ դրամ գումար, վերջինիս առաջարկել է բանկից ստանալ նշված գումարը և փոխանցել իրեն՝ խոստանալով ապահովել ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն: Սակայն, իր աշխատասենյակում առձեռն ստանալով նշված գումարը, բանկի կառավարիչը հափշտակել է այն, հիշյալ տղամարդուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 28.901.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս ամենով հանդերձ նախաքննական մարմինը հորդորում է, որ հիշյալ անձի հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիները դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930