Կայացավ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում ԵՊՀ ուսանող Արման Հարությունյանը ձախ ձեռքով պայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը: Մյուս մարզիկները նույնպես գրանցեցին բարձր արդյունքներ:
ԵՊՀ մարզիկները շարունակական հաջողություններ են գրանցում սպորտի ոլորտում: Այս անգամ բազկամարտի առաջնությանը նրանք փայլեցին իրենց սպորտային ունակություններով:
ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը 80 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը:
90+ կգ քաշային կարգում՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքով պայքարում, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սերոբ Ժամկոչյանը:
Կարդացեք նաև
Յուրա Թարվերդյանն էլ 80+ կգ քաշային կարգում՝ աջ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Աջ ձեռքով պայքարի երրորդ տեղում դարձյալ Արման Հարությունյանն էր:
Մրցապայքարում երրորդ տեղը գրավեցին ԵՊՀ մարզիկներ Վահրամ Պողոսյանը և Յուրա Թարվերդյանը:
Մարզիչներն էին Աշոտ Սարգսյանը և Հայկ Բաբուլյանը:
ԵՊՀ մարզիկների հաղթանակին նախորդել են երկամսյա պարապմունքներ:
Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությանը մասնակցում էին 8 համալսարանների մարզիկներ:
ԵՊՀ