Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորած մեր թիմը Սոֆիայի ռինգում նվաճել է երեք մեդալ: Եզրափակիչ մենամարտերին մասնակցել են մեր տղաներից միանգամից երեքը: Էրիկ Իսրայելյանը վճռորոշ մենամարտում միավորներով հաղթել է տանտերերից Կիրիլ Բարիսովին եւ նվաճել իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանը եւ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը վերադառնում են որպես արծաթե մեդալակիրներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ