Ապրիլի 20-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի «Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառումը:
EU4Sevan-ի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի կարևորագույն աղբյուր հանդիսացող Սևանա լճի կարևորության և հիմնական խնդիրների մասին: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Վարդենիկ համայնքում մասնակիցները ծանոթացան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից նոր ձեռք բերված անիվավոր բեռնիչին: Ազգային պարկի ներկայացուցիչն ընդգծեց տրամադրված տեխնիկայի կարևորությունը գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու գործում:
Այնուհետև միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ EU4Sevan-ի Գավառի մասնաճյուղի պաշտոնական բացումը: Այն որպես հեշտ հասանելի կոնտակտային կետ կծառայի թիրախային խմբերի և շահառուների, մարզի համայնքների, գործընկերների և շահագրգիռ կողմերի համար:
Կարդացեք նաև
Միջոցառումը ներառում էր նաև թափոնային աղտոտման և թափոնների վերամշակման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Գեղարքունիքի մարզում ապրող երիտասարդների ձեռքի աշխատանքները:
EU NEIGHBOURS east