Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ ի թիվս այլ թեմաների անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Միշելը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը Միշելին հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացմանը, ինչպես նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին և խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված քայլերի մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ