Ազատության հրապարակում, բացի երկու հացադուլավոր երիտասարդներից, հացադուլ է անում եւս մեկը՝ Վահրամ Իգլարյանը: Նա ասաց, որ «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսի ներքո արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում. «Ուզում եմ ազգային միտք ստեղծենք, դուրս գանք այս կեղտոտ, ճղճիմ վիճակից: Ես իշխանափոխություն չեմ պահանջում, ուզում եմ այս վիճակից դուրս գանք, չգիտեմ ոնց, որովհետեւ մի քանի ժամանակ անցնի, մեր երկիրը բեսամթ վատ վիճակում է լինելու»:
Հարցրեցինք՝ դուք երեք օր հաց չեք ուզում, որ ժողովրդին ասեք՝ եկեք դո՞ւրս գանք այս վիճակից՝ նա պատասխանեց. «Բա դուրս չգա՞նք այս վիճակից, վրներս մատ թափ տա՞ն, չկարողանանք դուրսը ասենք՝ հայ ենք, վախենանք ու ամաչե՞նք»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ