Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Ազատության հրապարակում Ադրբեջանի դրոշով տորթը ձեռքին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին. «Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ Արցախի մասին հայկական լրատվության մեջ տեղեկություն է հայտնվում այն ժամանակ, երբ որ Արցախում աղետ է, հումանիտար աղետ, կամ այնտեղ է այցելել Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը հոբելյանական 20-րդ այցելությունն է ունեցել Արցախ նոյեմբերի 9-ի պատերազմից հետո։ Շնորհավորում եմ Փաշինյանին և նրա տիկնոջը»։
Ղազարյանի խոսքով` Նիկոլը տորթը կարող է ուտել Ալիևի հետ․ «Մենք սա բերել ենք, որպեսզի փոխանցենք նրան, բայց դա անձամբ չենք անի, որ փոխանցողին չուտի, քանի որ նա շատ լավ գիտի, թե ինչպես են մարդ ուտում, ոնց են մարդկային կյանքեր ուտում, ոնց են ուրիշի երջանկությունն ուտում և ոնց են հայրենիք ուտում։ Այդ 20 այցի փոխարեն նա Արցախ այցելել է 0 անգամ»,-ասաց Ղազարյանը։
Ղազարյանը հավելեց. «Հայաստանին պետք չի մի վախկոտ ղեկավար, որը վախենում է այցելել Արցախ, վախենում է այցելել այն երկիրը, որտեղ պատերազմից մի քանի օր առաջ ասում էր՝ սա Հայաստան է և վերջ։ Եթե դու չես կարողանում այցելել Հայաստան, ոնց ես ղեկավարում Հայաստանը, վախկո՛տ»։