Այսօր Ազատության հրապարակում հայրենիք, Հայաստան, Արցախ թեմայով նկարչության միջոցառում էր կազմակերպել «Նազանի» կանանց ակումբը: Մի շարք դպրոցական երեխաներ նկարում էին իրենց պատկերացրած հայրենիքը, ուժեղ եւ թույլ կողմերը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մոտեցավ երեխաներին, հետաքրքրվեց, թե ինչ են նկարել, ինչի համար, ոգեւորեց, շոյեց նրանց գլուխը, նկարվեց ու նկարահանվեց:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում, ինչպես ասում են՝ «cute» տեսարաններ գրեթե ամեն օր լինում են, մի օր՝ հեծանիվ քշել, մի օր՝ շուն սիրել, այսօր էլ՝ նկարող երեխաներ: