Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դատախազությունը ոստիկանության ծառայողի սպանության դեպքի վերաբերյալ

Ապրիլ 22,2022 17:38

2022 թվականի ապրիլի 16-ին, ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս.Շ.-ն, նախապես վերցնելով իր բնակարանում ապօրինի պահած «АК-74» տեսակի 1466578 համարի՝ մարտական փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, ներկայացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 16 հասցեում տեղակայված՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ, պայմանավորված նույն օրը ժամը 19:15-ին իր կողմից վարված «Օպել Աստրա» մակնիշի 72 HH 227 համարանիշի տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արգելանքի վերցնելու և հատուկ պահպանման տարածք ընդունելու հետ, ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից իր ծառայողական գործունեության կատարման առնչությամբ նրանից վրեժխնդիր լինելու և ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, մուտք է գործել վերոհիշյալ օպերատիվ կառավարման կենտրոն և ինքնաձիգով թիրախային կրակոցներ է արձակել այնտեղ ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր Ժիրայր Բորիսի Ենգիբարյանի մարմնի՝ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող, որովայնի և կրծքավանդակի մասերի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Ս.Շ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք պահելը և կրելը) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման մեղադրանքով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930