Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը պետք է ինչ-ինչ մեսիջներ հաղորդեր Փաշինյանի նշած միջազգային հանրությանը». Վիգեն Հակոբյան

Ապրիլ 22,2022 15:27

Վերջին շրջանում մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ կապված դիվանագիտական, բանակցային գործընթացներն ակտիվացել են՝ տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների այցեր Երևան, զանգեր երկրի ղեկավարությանը։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ներսում ընդդիմության բողոքի ուժեղացող ալիքի ֆոնին։ Այս եւ այլ թեմաներին անդրադառնալով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը անդրադարձավ նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցին:

«Տեղի ունեցավ բացառիկ մի հեռախոսազրույց առանց միջնորդների`Հայաստանի արտգործնախարարը բանակցեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ըստ էության, դա նշանակում է, որ կողմերը սկսել են իրականացնել այն հանձնարարականները, որոնք ստացել էին Բրյուսելում: Սա ցույց է տալիս, որ մեր երկիրը բավականին բարդ փուլ է մտնում, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում այն մասին, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի հայկական ամբիցիաների նշաձողն իջեցվի, բնականաբար չէր կարող համապատասխան արձագանք չառաջացնել հայաստանյան քաղաքական եւ շահագրգիռ հանրային դաշտում` առաջ բերելով էմոցիոնալ դիսկուրսներ»,-ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի մասին. «Հետաքրքրականն այդ այցի նկատմամբ այն էր, որ ընդհանրապես պետք էր հասկանալ, թե ի վերջո Նիկոլ Փաշինյանի կամ հայաստանյան իշխանությունների բրյուսելյան շեղումները դեպի Արեւմուտք ինչպես են ընկալվում Ռուսաստանում եւ դե ֆակտո եւ դե յուրե: Այդ պաշտոնական այցը Ռուսաստանն ի սկզբանե բնութագրեց որպես առանձնակի նշանակության այց:

Կարելի էր ենթադրել, որ Ռուսաստանն այդ այցին բացառիկ նշանակություն է տալիս ոչ միայն հայ-ադրբեջանական օրակարգի պրիզմայով, այլ նաեւ իր սեփական հետաքրքրություններից ելնելով: Ռուսաստանն, ըստ էության, աշխարհին ազդարարում էր, որ այն քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ այլ տեսակի բլոկադան, որ առկա է՝ որոշ տեղերում ճեղքեր է տալիս: Ակնհայտ էր նաեւ, որ Ռուսաստանն ինչ-ինչ մեսիջներ պետք է հաղորդեր Նիկոլ Փաշինյանի նշած միջազգային հանրությանը, պետք է ցույց տար, որ նույնիսկ այս պայմաններում, երբ զբաղված է բավականին լրջագույն գերխնդրով` ուկրաինական ռազմաճակատով եւ դրանից բխող հետեւանքները շրջանցելու փորձերով, այնուամենայնիվ կարողանում է խաղալ մի քանի շախմատային տախտակների վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930