Ազատության հրապարակում Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը արդեն 5 օր է՝ հացադուլ են անում: Նրանք մտադիր չեն հացադուլը դադարեցնել՝ մինչեւ իրենց նպատակին չհասնեն:
Նրանք նախաձեռնել են ստորագրահավաք ու այն մարդիկ, ովքեր համաձայն են իրենց գաղափարների հետ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու, ստորագրում են: Արդեն այս պահին 1034 քաղաքացու ստորագրություն կա:
Նվեր Կիրակոսյանն ասաց, որ իրենք չէին մտածել, որ հացադուլով կարթնացնեն ողջ հայ ժողովրդին, բայց կարեւորն այն է, որ ամրագրել են անկախության սերնդի գաղափարը ու հազարավոր մարդիկ արդեն աջակցել են այդ գաղափարին: Հացադուլավորները մարդկանց կոչ էին անում ոչ թե գալ ու իրենց կողքին կանգնել, այլ գալ ու միանալ գաղափարին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ