Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պաշտոնյաների հետ քննարկվել է Հայաստանի հետ առկա մասնակցությունն օրակարգային տնտեսական գործընթացներին

Ապրիլ 22,2022 15:05

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին:

Գարնանային հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ:

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ:

Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ:

Ի թիվս այլ միջոցառումների՝ կայացել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի միասնական նիստը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակության հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հետ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին երկկողմ հանդիպումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի հետ առկա մասնակցությունն օրակարգային տնտեսական գործընթացներին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել աջակցության եւ փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման եւ հետագա փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930