ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար էր եղել դեռ 2019թ.: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակում Շուշիում հանդես գալով Ադրբեջանական աշխարհի 5-րդ համագումարում:
«Ինչ վերաբերում է միջնորդներին, ասեմ, որ, ցավոք, այսօր էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին: Այն համարում եմ դատարկ և որևէ նշանակություն չունեցող: Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ.: Եթե հիմա նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, կարելի է ևս մեկ անգամ տեսնել, որ այն չէր ստեղծվել այդ խնդիրը լուծելու համար: Այն ստեղծվել էր ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական ճանապարհով, միանձնյա և առանց որևէ միջնորդի:
Ալիևը նաև նշել է, իր 1992թ. մանդատ ստացած Մինսկի խումբը փաստացի չի հասել որևէ արդյունքի: Ըստ նրա, հայկական լոբին շատ ակտիվ է Մինսկի խմբի համանախագահ երկրներում, և հենց այդ պատճառով էլ 28 տարի նրա գործունեությունից որևէ արդյունք չի եղել:
Կարդացեք նաև
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ է լինելու ԵԱՀԿ ՄԽ-ի հետ: Ես ասել եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն 2021թ. կնշի իր ստեղծման 30-ամյակը, իսկ հետո կգնա թոշակի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո նրանք անգամ հնարավորություն չունեն հոբելյանը նշելու»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ