Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռում են ժողովրդավարության մասին, բայց ուզում են համոզել, որ մեր ազատ խոսքը չարտահայտենք, չասենք, որ երկիրը կործանում են. Հովհաննես Ղազարյան

Ապրիլ 22,2022 13:34

Հայաստանի դիվանագիտական հնարավորությունների մասին Ազատության հրապարակում իր դիտարկումները ներկայացրեց հանրային գործիչ Հովհաննես Ղազարյանը. «Նրանք մեզ ուղիղ տեքստով ասում են, որ Նիկոլն ուժեղ մանդատներ է ստացել, գնացեք, նստեք ու համակերպվեք այն ամենի հետ, ինչ կա: Մենք ներկայացնում ենք ԱԺ-ին Արցախի ճանաչման պահանջը, բայց նրանք մեզ չեն կանչում,որ լսեն։ Կարող է մենք խելացի բան ենք ասում:

Այդ մարդիկ բարձր գոռում են ժողովրդավարության մասին, բայց մեզ ուզում են համոզել, որ հիմա մենք մեր ազատ խոսքը չարտահայտենք, չասենք, որ երկիրը կործանում են իրենք։

Որ կարողանան իրենց գործն ավարտին հասցնել: Ես հիմա խոսքս հղում եմ այն մարդկանց, ովքեր համարում են, որ Փաշինյանը մեզ տանում է կործանման ու չեն գալիս այստեղ: Ազատության հրապարակը պետք է դառնա մեր ազատ խոսքի արտահայտման տեղ, վերջիվերջո այստեղից է սկսվել մեր անկախությունը: Տղերքը խոսում են անկախության սերունդից, ո՞րն է այդ անկախության սերունդը, որտե՞ղ են նրանք։ Մեր երկրի ղեկավարն այսօր փաստացի դիվանագիտական դաշտում պարտվում է, հիմա նորից տանուլ է տալիս այդ ոլորտում. ինչ փաստաթուղթ տալիս են, ստորագրում է:

Մեր համոզմունքն է, որ այս իրավիճակից միայն կարող է հանել հայրենասեր ու պրոֆեսիոնալ կառավարությունը: Եկեք միասին գտնենք այդ լուծումները։

Ինքս սխալվել եմ` հավատալով, որ նա որևէ բան կարող է փոխել այս երկրում, հիմա այս սխալն ուղղելու ժամանակն է, պետք է պայքարենք»:

5165 շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930