Ազատության հրապարակում ապրիլի 21-ին հավաքված մարդկանց դիմելով՝ Կարին Տոնոյանը եւս մեկ անգամ հիշեցրեց. «Ապրիլի 22-ը հայտարարել ենք զոհված զավակների հավերժության և կենդանի ներկայության օր:
Ես իմ որդու միջոցով բոլոր մեր տղաներին հրավիրելու եմ այստեղ։
Մեր զոհվածների ընտանիքների բոլոր անդամներին ես կոչ եմ անում գալ այստեղ, գալ հոգևոր հանդիպման ու զգալ այդ ուժը, որը ես ամեն անգամ զգում եմ Եռաբլուրում: Եթե դուք գնում եք Եռաբլուր, ապա զգացել եք, թե այնտեղ ինչ խաղաղություն եւ հզորություն կա, ինչ ուժ կա, վաղն այդ ուժը մայրերի կանչով այստեղ ենք բերելու:
Եկեք մեր տղաներից ուժ առնենք, քանի որ մենք նրանց պարտք ենք երազանք»:
Կարդացեք նաև
5165 շարժում