Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք եւ 27 միլիարդ դրամի գումար»․ Արթուր Դավթյան

Ապրիլ 22,2022 12:08

ՀՀ դատախազության համապատասխան վարչությունն արդեն 1,5 տարի է, որ ահռելի ծանրաբեռնվածությամբ է աշխատում եւ մեծածավալ աշխատանք է արել․ տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի մասի ուսումնասիրություն։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքները։

«Տարվա ավարտին վերջացել են 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական, 23 ընկերությունում մասնակցություն եւ 27 միլիարդ դրամի գումար։ Այս պահի դրությամբ դատարան են ներկայացվել վեց հայցեր, որոնցով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում հայցագինը կազմում է մոտ 40 միլիարդ դրամ։ Աշխատանքը մեծ դժվարությամբ է արվում, այն նորամուծություն է մեր օրենսդրական պրակտիկայում, բայց դատախազության ստորաբաժանումը ջանք չի խնայում, որ դժվարություններն արդյունավետ հաղթահարվեն»,-նշեց Արթուր Դավթյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930