Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս տարի արդեն 13 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնաս է վերականգնվել»․ գլխավոր դատախազ

Ապրիլ 22,2022 11:44

2021թ․-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի հանդեպ։ Թիվը սրա նախորդ տարվա ցուցանիշից 300-ով ավելի է։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք։

«Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել եւ դատի տալ մոտ 433 անձի՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ Միայն նախորդ տարվա ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է յոթ միլիարդ դրամի վնաս։ Այստեղ նշեմ, որ այս քրեական գործերի մեծամասնությունն արդեն երկար ժամանակ քննվել է։ Ակնհայտ է, որ պետությանը պատճառած վնասի հաշվարկը, դրա պարզումը, ապացուցողական հիմնավորումը ժամանակատար են եւ պայմանավորված են նաեւ փորձաքննությունների նշանակմամբ, ուստի դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերով արդյունքը տեսնում ենք ավելի ուշ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն ունենք 13 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում։ Սա վկայում է, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը մոտենում են հանգուցալուծմանը»,-շեշտեց Դավթյանը։

Նա վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը դատախազության համար շարունակել է մնալ ավանդական առաջնահերթություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930