Ազատության հրապարակում իրականացվող բողոքի ապակենտրոն ցույցերն օրեցօր ավելի մարդաշատ են դառնում: Գալիս են Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ մարդիկ՝ քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչներ, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած զինվորներ, ազատամարտիկներ ու կամավորականներ, մշակույթի մարդիկ, 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած երիտասարդների ծնողներ:
Հրապարակում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ, կարծիքներ են փոխանակվում, առաջարկներ արվում:
Տեսակետները եւ դիրքորոշումները տարբեր են, բայց մի բան ընդհանուր է. Ազատության հրապարակում մթնոլորտը հագեցած է վճռական գործողությունների ակնկալիքով: