Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն

Ապրիլ 22,2022 10:27

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն:

Նրանց այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն:

Պարզ է, որ իշխանություն չէին ձևավորի, եթե ծրագրի հիմքում լիներ այսօրվա փաստացի քաղաքականությունը (տարածքային իրավազորության զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական զինված տեղակայումների անօրինական ամրացում գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, միջազգային ատյաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում և այլն):

Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն:

ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են, երբ առաջ քաշված ծրագրերի հիման վրա քաղաքացիների քվեարկությամբ և քաղաքացիների կամքով, նրանց պատվիրակումով են որոշվում երկրի իշխանությունները: Այսինքն՝ տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց՝ խաթարելով իշխանության լեգիտիմության աղբյուրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930