Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նման մերձեցումը նշանակում է նաեւ ՀԱՊԿ անդամ եւս մեկ պետության սահուն անցում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ուղեծիր. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 22,2022 10:16

Այսօր մեծ հարց է ծագում՝ Բաքվի հետ ոչ միայն ջերմ, այլեւ ռազմավարական դաշնակցի հարաբերություններում գտնվող երկրները ինչպես կարձագանքեն Հայաստան-Ադրբեջան սահմանային հնարավոր լարմանը: Բացի այդ, նման մերձեցումը նշանակում է նաեւ ՀԱՊԿ անդամ եւս մեկ պետության սահուն անցում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ուղեծիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին հաշվով Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է, ապա կարելի է պնդել, որ կատարվողը դիվանագիտական սողացող հարված է ՀԱՊԿ համակարգին: Այսօր ՌԴ-Թուրքիա գործընկերային հարաբերություններ են, բայց ինչպես կպահեն իրենց ՀԱՊԿ այս անդամները, եթե Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարվեն, ինչպես պարբերաբար եղել է վերջին կես հազարամյակում:

Այս միտումների մասին է խոսում այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նման քայլի են դիմում հենց այն ժամանակ, երբ Մոսկվայի ուշադրությունն ու հիմնական ռեսուրսներն ուղղված են ուկրաինական ճգնաժամի լուծմանը: Նման մերձեցումները եւ զարգացումներն առաջին հերթին ՀՀ անվտանգային ճարտարապետության դեմ են: Չնայած ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը իր «Telegram»-ալիքում գրել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունը` երկրի ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում, սակայն իրական զարգացումները, ցավոք, այնքան էլ հուսադրող չեն:

Վերեւում արձանագրված միտումները խոսում են միայն մեկ բանի մասին՝ անկախ ամեն ինչից, Հայաստանի եւ Արցախի համար առաջնային են սեփական անվտանգային համակարգի ուժեղացումն ու դաշնակից պետությունների թվի ավելացումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930