Հայաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից այս տարվա փետրվարին Շիրակի մարզում վաճառվել է 31, իսկ Սյունիքում՝ 2 անշարժ գույք: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից փետրվար ամսին գնվել է 68 անշարժ գույքի, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շինություն, 18 հող, հասարակական նշանակության 3 շինություն:
Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող: ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում