Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը, որում նա մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այդ ձևաչափը կաթվածահար անելու մեջ:
«Նշված «բարձր դիվանագիտական ակտիվությունը» (նկատի ունի ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից) նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ժամանակին ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից: Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես որ Բրյուսելի հանդուգն փորձերը՝ յուրացնել հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձրագույն մակարդակի պայմանավորվածությունների էությունն ու օրակարգը, որն անցյալ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ մարդասիրական խնդիրների լուծում, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում):
Այս ֆոնին վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները: Միաժամանակ լի ենք վճռականությամբ ամեն կերպ նպաստելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամական, դաշնակցային և գործընկերային կապերով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ