Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը շատ-շատ հարցերով մտահոգվելու տեղ ունի. սկսած բանակի վիճակից մինչեւ իր արտաքսված օգնականը. Գեղամ Մանուկյան

Ապրիլ 21,2022 23:15

Դաշնակցությունից հեռացվածներին ցանկություն չունեմ անդրադառնալ, կոնկրետ Վանիկ Չալոյանին նույնպես: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսպես արձագանքեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի օգնականի նշանակմանը, որը Դաշնակցությունից արտաքսվածներից է:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին և Անուշ Հովհաննիսյանին։ Նրանք արտաքսվել էին ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Այս երիտասարդներն արտաքսվել էին իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ և անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց և Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։

«Սուրեն Պապիկյանը շատ-շատ հարցերով մտահոգվելու տեղ ունի, սկսած բանակի վիճակից, մեկուկես տարի է խոստանում են, ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը մինչեւ հիմա պատրաստ չէ, որեւէ բարեփոխում այդպես էլ հանրությանը կամ առնվազն ԱԺ կամ Պաշտպանության հանձնաժողով ներկայացված չէ: Դրա վկայությունն էր ուղղակի երեկվա տեղեկությունը զորավարժությունների մասին, ինչը վիրավորում է ցանկացած զինվորականի կամ իր հայրենիքի Զինված ուժերը սիրող ու հարգող քաղաքացու: Սուրեն Պապիկյանը մտահոգվելու առիթ ունի՝ դրանից սկսած մինչեւ իր օգնականները, այսինքն, որ այլեւս սահման չճանաչող մարդկանց է նշանակում խորհրդական, օգնական»,- ասաց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    մարդ ինչքան աբիժնիկ պետք է լինի երեք տարի առաջ կուսակցությունից հեռացված մարդկանցից որ մինչև հիմա իր հանրային ելույթում գնա գա ու այդ մարդակնց կպնի։ Ինչ է ՀՅԴ-ն աղանդ է՞, որ ոչ մեկը այլ կարծիքի իրավունք չունի փաստորեն։ Ինչ մար մարդ դուրս եկաք դուք, հետո զարմանաում եք որ մարդիկ ձեր հետևից չեն գալիս։ Ու՞ր գան դեպի սերժական հայաստան որտեղ ձեր կոմֆորտ զոնան էր․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930