Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք վրան տեղադրել ու միանալ 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին, իրենց կողքին լինենք, որ իրենց կարողանանք հացադուլից հանել»․ զոհված զինվորների ծնողներ

Ապրիլ 21,2022 21:50

«Մենք կանգնում ենք 44-օրյա պատերազմի մասնակից տղերքի կողքին, իրենք մեր տղերքն են»,- Ազատության հրապարակում հայտարարեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք ցանկանում են վրան տեղադրել և նստացույց անել՝ լինելով հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից տղաների կողքին։

Սակայն ոստիկանությունը թույլ չտվեց նրանց տեղադրել վրանը։ Ասացին, որ մեկ ժամից կպատասխանեն նրանց։ Լրագրողների հետ զրույցում զոհված տղաների ծնողները հայտարարեցին․ «Ուզում ենք վրան տեղադրել ու միանալ 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին, իրենց կողքին լինենք, որ իրենց կարողանանք հացադուլից հանել»։

Նրանք վստահեցրին՝ եթե վրան թույլ չտան տեղադրել անգամ, միևնույն է, իրենք մնալու են Ազատության հրապարակում․ «Մեր էրեխեքը կարկուտի, անձրևի տակ էլ են կանգնած եղել։ Մեր էրեխեքը թշնամու կարկուտի տակ են կանգնել։ Կուզեի՝ տուն չունենայի, բայց տղես կողքիս լիներ»։ Զոհված զինծառայողների հարազատները վստահեցրին՝ իրենց շարժումը քաղաքական չէ, այլ հայրենիքի համար է․ «Մեր էրեխեքի արյան համար մեզնից լավ ոչ ոք չի կարող պատասխան պահանջել, մեզնից թանկ ոչ մեկ չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել»։

Զոհվածների ծնողները վրդովվեցին․ «Այստեղ ասեղ գցելու տեղ չպետք է լիներ։ Եկեք այստեղ, ձեր երեխաների կյանքի համար եկեք այստեղ։ Հնարավո՞ր է թուրքի հետ մի սեղան նստել Եռաբլուրի ժողովուրդը չի ուզել երբեք այս ամենին խառնվել, Եռաբլուրի ժողովրդի այ, այստեղն է հասել։ Գոնե թող չխոսեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930