Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օդանավը կանգնացրել են, որ Փաշինյանն ասի՝ օդանավի սվեչաները թրջել է, трамблер-ը փչացել է, ճամփին իջել բրդել եմ, որպեսզի նոր օդանավ առնի». Էդգար Ղազարյան

Ապրիլ 21,2022 21:44

Մարդիկ ինչու չեն գնում Ազատության հրապարակ՝ ցույցի՝ նայում են, ասում են՝ նրանք «նախկիններից» են, տեսել ենք իրենց իշխանությունը, չենք ուզում վերադառնան, դուք ինչպե՞ս եք համոզելու մարդկանց, որ գան: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցադրմանը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Եթե ուզում են իմանան, թե որտեղ են նախկինները, պետք է ուշադիր նայեն Նիկոլ Փաշինյանի իշխանության ցանկը: Եթե հիմա ժամանակակից հեղափոխական է հայտնի նիկոլական Աշոտ Աղաբաբյանը ու ես նախկինն  եմ, մի հատ ուզում եմ հասկանամ՝ ինչու եմ ես նախկին ու ինքը չի:

Ես մարզպետ եմ եղել նախկին իշխանության, այն թալանչի, կաշառակեր, սրիկա, որ թալանել է մեր երկիրը, ես այդ մարզպետներից մեկն եմ, ըստ այդ շտամպերով մտածողների: Ամենաերկարը մարզպետի պաշտոնում պաշտոնավարած մարդը Հայաստանի պատմության մեջ Արմեն Ղուլարյանն է, որին մարզպետի պաշտոնում նշանակել է Ռոբերտ Քոչարյանը, աշխատել է Սերժ Սարգսյանի ողջ պաշտոնավարման շրջանում, եղել է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության խորհրդի նախագահը բոլոր ժամանակներում, եղել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի շտաբի պետը, հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքաշինության «մինիստրն» է: Ես ուզում եմ իմանամ՝ ե՞ս եմ նախկին, թե՞ Խաչատուր Սուքիասյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Գուրգեն Արսենյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Սերգեյ Բագրատյանը:

Որ ասում են՝ նախկին, ո՞ւմ նկատի ունեն, ամենավատ նախկինները հիմա գտնվում են Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նա հայեցողական դիրքորոշում ունի, այսինքն, որ պահին որ Գագիկ Ծառուկյանը խոսում է ընդդիմադիր դիրքերից, մենք նայում ենք տեսանյութեր նրա դղյակների, գարաժների, բենթլիների, տան շքեղության, տան սեյֆի, փաստաթղթերի մասին: Որ պահին որ նա ասում է՝ չէ, դու կարաս մնաս վարչապետ, ես իմ խմբակցությունով խոչընդոտ չեմ, այդ գործերի մասին էլ են մոռանում, իր հարստության մասին էլ են մոռանում, այդ հարստության ծագման մասին էլ են մոռանում: Չէ՛, չեն մոռանում, մինչեւ այդ նրան տուգանում են 123 մլրդ դրամով, հետո երբ որ նա ցուցաբերում է լավ դիրքորոշում, դատարանի որոշումով այդ որոշումը չեղյալ է համարվում: Հիմա սա մարդիկ համարում են նախկին ու այն իրողությունը՝ նո՞ր: Մի տեղ մի անգամ ասել է  Բադեն-Բադեն, ում խոսացնում ես, ասում է՝ Բադեն-Բադեն, ու չգիտեն՝ էդ Բադեն-Բադենը տուն է, ավտո է, քաղաք է, որ երկրում է: Դա իրենց չի հետաքրքրում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասել է Բադեն-Բադեն: Քրեական գործ ստեղծեցին,նյութեր նախապատրաստեցին, ոչ մի մեղավոր չկա: Բայց որ Ալեն Սիմոնյանը 18 մլն դրամով օրեր առաջ 12 հոգանոց պատվիրակությամբ 8 օր գնում է Ինդոնեզիայի Բալի կղզի ու մասնակցում է «Արտանետումների ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա. պառլամենտի դերը խորհրդաժողովին», որտեղ ինքը միայն մասնակից է, ոչ զեկուցող է, ոչ հարցի պատասխանող է, ոչ մեկը չի ասում՝ էլ ի՞նչ Բադեն-Բադենն ի՞նչ Բալի:

Այդ շտամպային մտածողությունը դաջվել է: Ինքը 2 մլն դոլար տվել է, իր համար ծառայողական մեքենաներ է առել, դեռ Ալեն Սիմոնյանինը չեմ ասում, զուտ իրեն, 4 զրահապատ մեքենա է առել՝ երկու Լեքսուս, 2 Մերսեդես ու մարդիկ որ ասում են՝ այս ի՞նչ ես անում, ասում է՝ Մերսեդեսի трамблер-ը փչացել է: Բայց Մերսեդեսը трамблер չունի: Ինքը ասում է՝ ես այդ Մերսեդեսը իջել, բրդել եմ:

Բայց ավտոմատ կառոբկայով մեքենան չեն բրդում: Այսօր մամուլով կարդացի, որ Փաշինյանը Մոսկվա գնացել է ոչ թե պետական օդանավով, այլ՝ մասնավոր ընկերության: Գիտեմ ինչն է պատճառը, նոր օդանավ է ուզում առնի, սա 2020 թվից 50 մլն դոլար փող էր նախատեսել բյուջեով, որ նոր օդանավ առնի, կորոնավիրուսի պատճառով հետաձգեցին: Հիմա օդանավը կանգնացրել են, որ ասի՝ օդանավի սվեչաները թրջել է, трамблер-ը փչացել է, ճամփին իջել բրդել եմ, որպեսզի նոր օդանավ առնի: Ու այսպիսի հիմար բացատրություններով, մարդկանց ձեռ առնելով՝ ինչ ուզում անում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930