Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 20-ին, մոտովորապես ժամը 15.30-ի սահմաններում, «Զանգեզուրի Պղնձամոլեբդինային Կոմբինատ» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ապօրինի, առանց ընկերության ղեկավարության համապատասխան ծառայության թույլտվության՝ լրագրողներ են մուտք գործել ընկերության տարածք։
Վերջիններս՝ 1 աղջիկ եւ 3 տղա, ըստ ահազանգողի՝ նկարահանումներ են կատարել, որից հետո լքել են ընկերության տարածքը։ Ոստիկանները, իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում՝ պարզել են, որ կոմբինատի տարածք մուտք են գործել եւ նկարահանումներ են իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամներ, Երեւանի բնակիչներ՝ Շ․Ս.-ն, Ս․Ղ.-ն, Խ․Գ․-ն եւ Հ․ Կ․-ն։
Միջադեպի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ