Մի կողմից վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային հանրությունից անվտանգության երաշխիքներ ենք ուզում Ղարաբաղի հարցում, մյուս կողմից էլ Մոսկվայում 30 կետանոց հայտարարություն է ստորագրում, որն ըստ տարբեր շրջանակների գնահատման, Հայաստանը բելառուսացման տանելու, միութենական պետություն սարքելու նախերգանքն է: Այս առնչությամբ Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ այս երկու գործընթացներն իրար չե՞ն հակասում:
Վանեցյանը պատասխանեց. «Փաշինյանի ողջ գործունեությունը իրար հակասում է, որեւէ տրամաբանություն պետք չի փնտրել Փաշինյանի գործունեության մեջ: Փաշինյանին ուղղակի պետք է ասել, հորդորել, բացատրել, որ հեռանա՝ հանուն փրկության, հանուն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի փրկության: Մնացած Փաշինյանի գործողությունները մեկնաբանելն ուղղակի անշնորհակալ գործ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ