Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն աշխարհի առաջ շարքային մեկնաբանն է, որի տեսակետը համընկնում է հակառակորդ հարեւանների տեսակետների հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ապրիլ 21,2022 20:30

«Այլեւս ձեռնպահ եմ մնալու գործող վարչապետին մեկնաբանելուց, որովհետեւ վաղուց, հատկապես վերջին ամիսներին, ցույց է տվել, որ պետական-ազգային շահերի գիտակցություն չունի։ Տվյալ արտահայտությունը վերջին օրինակներից է առ այն, որ բոլորի եւ աշխարհի առաջ խոսում է որպես շարքային մեկնաբան, որն ունի անձնական տեսակետ, որը համընկնում է հակառակորդ հարեւանների տեսակետների հետ»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է  իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ միջազգային հանրությունն այնքան բազմաշերտ եւ փոփոխական է, որ վարչապետը չի կարող նշյալ պնդումն անել․ «Այդ միջազգային հանրության մի մասն է միջնորդ։ Արցախն արդեն իսկ իրացրել է ինքնորոշման իրավունքը։ Պարզ է, որ ԵԱՀԿ մանդատը տրվել է համանախագահներին։ Միջազգային հանրություն ասելով՝ շեղող արտահայտություն արեց նա, ուզում է ապակողմնորոշել սեփական քաղաքացիներին։ Բացառվում է, որ միջազգային հանրությունը նման բան ասի։ Անգամ, եթե մի քանի երկրներ նման տեսակետ ունեն, ապա հայ ժողովուրդն ունի իր շահը, եւ եթե այն չի համապատասխանում Ադրբեջանի կամ Թուրքիայի դաշնակիցների շահերին, դա չի նշանակում, որ մենք պետք է ենթարկվենք դրան։ Եթե փսփսում են նման բաներ, ապա դա արտացոլանքն է այս իշխանության թույլ ղեկավարման՝ նրա, որ ժողովրդին առաջնորդեցին դեպի պարտություն եւ հայրենազրկում»։

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ երեսուն տարում տարբեր երկրներ տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել, սակայն հատկապես համանախագահներն իրավունք չունեն հայտնել այնպիսի բովանդակային որեւէ տեսակետ, որը կարող է կանխորոշել բանակցային ընթացքը կամ վերջնական արդյունքը․ «Դա չի մտնում իրենց մանդատի մեջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930