Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 3,5 անգամ ավել հարկ է վճարել, ՊՆ-ն՝ գրեթե կրկնակի պակաս․ՊԵԿ-ը հրապարակել է 1-ին եռամսյակի տվյալները

Ապրիլ 21,2022 20:20

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարն է, իսկ նախորդ տարի ընկերությունը ցանկում 3-րդն էր։ ՊԵԿ-ը հրապարակել է 2022-ի հունվար-փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ ՊԵԿ-ի, ցանկում առաջին տեղը զբաղեցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որի վճարած հարկերը, նախորդ տարվա համեմատ բավականին աճել են․ ըստ այդմ՝ այս տարվա 1-ին եռամսյակում ընկերությունը վճարել է 35 մլրդ 448 մլն դրամ,  իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում վճարել է 9 մլրդ 770 մլն դրամ։ Տնտեսագետները հարկերի նման ծավալի ավելացումը պայմանավորում են պղնձի միջազգային գների բարձրացմամբ։

Այս տարվա 1-ին եռամսյակում խոշոր հարկ վճարողներից 2-րդ խոշորը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է  20 մլրդ 082 մլն դրամ։ Այս ընկերությունը նախորդ տարի նույն ժամանակահատվածում գլխավորում էր ցանկը,  չնայած, որ այս տարվա համեմատ ավելի քիչ էր վճարած հարկերը՝ 18 մլրդ 704 մլն դրամ։

Հաջորդը ցանկում ՀՀ  պաշտպանության նախարարությունն է,  այս տարվա դիտարկվող ժամանակաշրջանում վճարել է  8 մլրդ 631 մլն դրամ, նախորդ տարի՝ 15 մլրդ 051 մլն դրամ։ Նկատենք, որ օրինակ 2019-ի 1-ին եռամսյակում ՊՆ-ն խոշոր հարկատուների ցանկում չկար, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ցանկի 3-րդ տեղում էր, վճարել է 8 մլրդ 911 մլն դրամ։

ՊՆ-ին հաջորդում է «Գրանդ տոբակո»-ն, այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է  7մլրդ 870 մլն դրամ, նախորդ տարի՝  3 մլրդ 140 մլն դրամ։

«Ինտերնեյշնլ մասիս տաբակ»-ն այս տարի դիտարկվող ժամանակահատվածում վճարել է  5 մլրդ 871 մլն դրամ,  նախորդ տարի՝ 4,139 մլն դրամ։

Վառելիքի ներկմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն էլ այս տարի առաջին երեք ամիսներին վճարել է 3մլրդ 847 մլն դրամ հարկ,  նախորդ տարի՝  3 մլրդ 064 մլն դրամ։

Ցանկի տասնյակում այս տարի հայտնվել է «Թեղուտ» ընկերությունը, վճարել է 3 մլրդ 829 մլն դրամ, նախորդ տարի ցանկում 18-րդն էր, վճարել է 1 մլրդ 574 մլն դրամ։

Տասնյակում է նաեւ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը, վճարել է  3մլրդ 596 մլն դրամ,այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 75 -րդ տեղն էր, վճարել է 681 մլն դրամ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն այս տարի վճարել է  3 մլրդ 487 մլն դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների տասնյակում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ը 81-րդ տեղում էր, վճարել է 616 մլն դրամ։

Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ՏՏ ոլորտի «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը, վճարել է 3 մլրդ 149 մլրդ դրամ,  իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 մլրդ 345 մլն դրամ։

Նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում 6-րդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «ՄՏՍ -Հայաստան» ընկերությունն էր, վճարել է 3 մլրդ 549 մլն դրամ,  այս տարի այս ընկերությունը 11-րդն է, վճարել է 2 մլրդ 933 մլն դրամ։

Այս տարի տասնյակում չկա նաեւ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, մինչդեռ նախորդ տարվա նույն ամիսներին 9-րդն էր, վճարելով  2 մլրդ 606 մլն դրամ, այս տարի 13-րդ տեղում է, մի փոքր պակաս է վճարել՝ 2 մլրդ 593 մլն դրամ։

«ՍԻ-ՓԻ-ԷՍ ՕԻԼ» ընկերությունն էլ նախորդ տարի ցանկում 10-րդն էր, վճարել է 2 մլրդ 580 մլն դրամ,  այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում է 18-րդ տեղը, վճարել է 2 մլրդ 144 մլն դրամ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930