Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ին և Հայաստանին անհրաժեշտ է կուռ, արդյունավետ, վստահելի, կայուն և հաշվետու քաղհասարակություն Հայաստանում

Ապրիլ 21,2022 20:07

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել են ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման արդյունքների ներկայացման երկրորդ հանդիպումը։

ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն իրականացվել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամների կողմից։ Ներկայացմանն ու քննարկմանը մասնակցել են հայաստանյան ՔՀԿ-ները, ԵՄ անդամ պետությունները և միջազգային կազմակերպությունները։

Առաջին հանդիպման թիրախում են եղել արդարադատության ոլոտին և սահմանադրական բարեփոխումների վերաբերող թեմաներն ու ուղղությունները։ Երկրորդ հանդիպումը նվիրված էր սոցիալական արդարության խնդիրներին կրթության ոլորտում, սոցիալական պաշտպանության, աշխատանքային իրավունքների և ԵՄ «Կանաչ» օրակարգի իրականացման խնդիրներին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինդերը վերստին հաստատեց, որ ԵՄ-ին և Հայաստանին անհրաժեշտ է կուռ, արդյունավետ, վստահելի, կայուն և հաշվետու քաղհասարակություն Հայաստանում՝ մշտադիտարկելու ՀԸԳՀ-ի իրականացումն ու ապահովելու իրեն վերապահված դերը։

 

ՀՀ-ում եմ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930