Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան մարդիկ, որ ասում է՝ տեղերն էլ կան արդեն, երբ հարմար է լինում՝ ասեղը վերցնում, բերանը կարում են». Վլադիմիր Վարդանյան

Ապրիլ 21,2022 18:19

«Ես պարոն Խաչատրյանի մտավախությունը՝ ինքնախեղման հետ կապված, կիսում եմ: Շատ դեպքերում, ինքնախեղումը դարձել է շանտաժի միջոց», – ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին դիմելով՝ ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա հիշեց, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանին դատապարտյալներն անընդհատ նման խնդիրներով զանգահարում էին՝ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար. «Կան մարդիկ, որոնք ուշադրություն են ուզում հրավիրել, կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումն արհեստ է դարձել: Օրինակ, բերան կարելը. կան մարդիկ, որ ասում է՝ տեղերն էլ կա արդեն, երբ հարմար է լինում՝ ասեղը վերցնում, բերանը կարում են»: Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ նման պարագայում, դատապարտյալի հետ միայն հոգեբանական աշխատանք տանելը եւ պատժի չենթարկելը, դարձյալ կնշանակի՝ «լավամարդ դուրս գալ» միջազգային կառույցների առջեւ եւ ընդամենը:

Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է ՔԿՀ-ներում ինքնավնասման եւ ինքնախեղման դեպքերը չդիտարկել կանոնադրական խախտում եւ դատապարտյալներին պատժի չենթարկել: Արդարադատության փոխնախարարը ներկայացրել էր, որ սոցիալական աշխատանք է նախատեսվում տանել այդպիսի անձանց հետ՝ տարբեր բժիշկների հոգեբանների եւ այլ մասնագետների հսկողությամբ հարցը կարգավորել:

«Եթե անելու ենք՝ գրենք, եթե դա լինելու է զուտ ֆորմալ, եկեք չգրենք, որովհետեւ այդպիսով միայն լավամարդ ենք լինելու միջազգային կառույցների առջեւ, արդյունքում գրագրությունն է ավելանալու», – ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հարցնելով՝ կարողանալո՞ւ ենք ապահովել, որ տարբեր տիպի մասնագետներ, ամենօրյա ռեժիմով այցելեն այդ դատապարտյալներին:


Փոխնախարար Արփինե Սարգսյանը հակադարձեց, որ սա «քող գցելու» խնդիր չկա, քանի որ այժմ էլ խեղման, ինքնախեղման, հացադուլի դեպքերում հոգեբանական աշխատանք, բժշկի պարբերական այց նախատեսված է, կատարվում է եւ պատշաճ է կատարվում: Նա հավաստիացրեց, որ կարգավորումները կաշխատեն ամբողջությամբ, քանի որ վերահսկողական մեխանիզմներ կան: Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախագիծը միտված է դատապարտյալներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելուն, ինչը մեզ համար ընդունելի է:

Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ այս նախագիծը մեզ համար լրացուցիչ խնդիրներ ստեղծող է, բայց միաժամանակ` մենք չենք կարող համահունչ չքայլել ԵԽ կողմից մշակված, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկներին: Թեեւ սա Հայաստանի համար լրացուցիչ բեռ է, բայց նա առավել ճիշտ է համարում ստանձնել այդ բեռը, քան ընկնել Ադրբեջանի օրը: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ օրերս ԵԽ-ում քննարկվելու եւ ընդունվելու է դատապարտյալների խոշտանգումների մասին մի բանաձեւ, որի հիմքում Ադրբեջանում ՔԿՀ-ներում դատապարտյալների խոշտանգումների դեպքերի վերհանման նախագիծն է:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները հանձնաժողովի նիստին չէին մասնակցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930