«Այս երգը կար եւ տեւական ժամանակ անցավ, մինչեւ դուստրս հասկացավ՝ հրապարակայնացնե՞ր, թե՞ ոչ»,-«Հայելի» ակումբում, անդրադառնալով դստեր՝ Նարե Նիկոյանի հեղինակած «Տականք» երգին, որը մեծ աղմուկ բարձրացրեց, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
Հարցին՝ ո՞ւմ էր ուղղված երգը, արդյոք այն մեկին, որին շատերը վերագրեցին բառերը, Սամվել Նիկոյանն ասաց. «Ստեղծագործողը գրում եւ բաց է թողնում, այդ երգն այլեւս նրանը չէ, դրանից հետո ով՝ ինչպես է օգտագործում, դա նրա խնդիրն է:
Մեկն էլ ասել էր՝ սա ոնց որ իմ նախկին ամուսնու մասին է: Բայց ջախջախիչ մեծամասնությունը տարան Նիկոլի ուղղությամբ եւ հետաքրքիրն այն էր, որ Նիկոլի թիմակիցներն էլ տարան այդ ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ