Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ թվում զորամասեր են հանված վաճառքի․ Փաշինյանն ինչ ուզում՝ անում է»․ Կարին Տոնոյան

Ապրիլ 21,2022 17:53

«Ըստ ՊՆ կայքի՝ 70 պետական պաշտպանության, բանակի գույք հանված է վաճառքի, այդ թվում՝ զորամասեր, եւ հանրությունը տեղյակ էլ չի։ Փաշինյանն ինչ ուզում՝ անում է։ Ցրվել են զորամասեր, կրճատվել է բանակի թիվը, չէ՞ որ նա ասել է, որ միայն սահմանապահ ուժեր ենք ունենալու»,- Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը։

Նա հարցադրում արեց․ «Կա՞ որեւէ հայ, որ գոյությունը պատկերացնում է առանց բանակի, նա բանակը վերացնում է, պատկերացնո՞ւմ եք՝ եթե հիմա այդ զորամասերը վաճառվում են, հետո դա մեր վրա ի՞նչ է նստելու։ Մի անգամ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ տեսել ենք սեփականաշնորհման աղետալի հետեւանքները, հիմա էլ նույնն է կատարվում։ Այնքան ակնառու է երկրի քանդումը։ Ամենավտանգավորն այն է, որ բանակը վերացնում են, ժողովուրդ, գոնե հանուն բանակի դուրս եկեք փողոց»։

Կարին Տոնոյանը նաեւ հարցադրում արեց՝ կարծում եք, թե միայն սահմանապահով կարող եք թուրքի դեմն առնե՞լ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930