Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ ներդրողներին բյուրոկրատիկ խնդիրներից ազատելու նպատակով

Ապրիլ 21,2022 18:13

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովը, որը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև, ներկայացնել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և Հայաստանում բիզնեսավարման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Մինասյանը, մասնավորապես, ընդգծել է. «Այս տարի նշվում է Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական համբերությունների հաստատման 30-ամյակը և համաժողովի անցկացումն ունի խորհրդանշական իմաստ: Բացի միջպետական հարաբերություններից, կարևոր է ամրապնդել և խթանել նաև երկու երկրների գործարար միջավայրերի երկխոսությունը: Գործարար միջավայրի հիմնաքարերից է իրավաբանական ծառայությունների ոլորտը, և կարևոր է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լինի էլ ավելի բարենպաստ, և ներդրողներն ազատվեն բյուրոկրատիկ խնդիրներից»:

Համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության առաջմղմանը:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930