Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի փորձել բզկտել միակ մնացած դաշնակցին». Դավիթ Սահակյանց

Ապրիլ 21,2022 17:47

«Ասում են` կազմակերպվում է ինչ-որ քայլերթ, հավաքվելու են ՌԴ դեսպանատան մոտ Ուկրաինայի դրոշներով, եւ այդ ամեն ինչը փորձելու են սրիկայաբար կապել Հայոց ցեղասպանության հետ: Այսինքն` շահարկելով Հայոց ցեղասպանության տարելիցը` ոմանք փորձում են անցկացնել ակցիա ի աջակցություն Ուկրաինայի: Խորհուրդն այն է, որ նույն ցեղասպանությունը կատարվում է Ուկրաինայում»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

Նա հավելեց, որ իր տեղեկություններով, Միխայիլ Խոդորկովսկին ունի մարդկանց մեծ խումբ, որոնք տեղափոխվել են մեր երկիր, տներ են վարձակալել, այսօր աշխատում են Հայաստանում, ու շարունակում են իրենց աշխատանքն ընդդեմ Վլադիմիր Պուտինի: «Եթե մնացած ամեն ինչը դնենք մի կողմ, ապա պետք է հիշենք, որ Ռուսաստանի հետ նվազագույնը մեզ կապում է գոնե անվտանգությունը, եւ եթե հանկարծ որեւէ ռուս զինվոր գնաց մեր երկրից, հաջորդ օրն այստեղ մտնելու են թուրքական տանկերն ու թուրքական յաթաղանը: Եվ հիմա այս ամենով հանդերձ` Երեւանում անցկացվում է մի տխմար ակցիա… Ցավոք, մեր երկիրը կարծես դարձել է «պարկովկա», ով ուզում՝ իր գաղափարները փարքինգ է անում Հայաստանում, ու քանի որ ոչ իշխանություն կա, ոչ որեւէ համակարգ է գործում, չեմ զարմանա, որ վաղը թուրքական դրոշներով քայլերթ կազմակերպեն, ու էդ ամեն ինչ թույլատրվի»,-ասաց ռեժիսորը:

Նրա խոսքով. «Այս պարագայում իմանալով, որ ուկրաինական քաղաքական էլիտան, բայց ոչ ժողովուրդը, հակահայկական քաղաքականություն է տանում, չի կարելի այդ երկրի դրոշն այսօր բարձրացնել ու դրանով փորձել բզկտել միակ մնացած դաշնակցին: Կարծում եմ` այս փաստը պետք է մարդկանց գոնե մի քիչ սթափեցնի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930