«Ոչ մի տեխնոլոգիա չեմ կիրառում այս պայքարում։ Եկել եմ, մոտենում են՝ մարդն առաջարկում է հեծանիվ քշել, մյուսը նկարվում է»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով նկատառմանը, որ մարդիկ պայքարի իր մեթոդները շատ են նմանեցնում Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․-ի իշխանափոխության ժամանակ կիրառած մեթոդներին ու դրվագներին․ հեծանիվ քշել, շուն սիրել․․․։
«Ես կենդանի շատ եմ սիրում։ Որ շուն եմ տեսնում, տեսախցիկ լինի, թե ոչ, անպայման սիրում եմ։ Շուն է, մոտենում ես՝ ձեռքը տալիս է, դա հո տեխնոլոգիա կամ պարապած շուն չի՞, փողոցի շուն է»,-ժպտալով ասաց Արթուր Վանեցյանը։
Կարդացեք նաև
Նա հորդորեց հասկանալ, որ տեխնոլոգիաների ժամանակը չի, հայրենիք ենք կորցնում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ