Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգով հանդես եկավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում։
Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ներկայացրեց համաշխարհային և հայ դասականների ստեղծագործություններ։
Մասնավորապես, հնչեցին Բախի, Մոցարտի, Բրամսի, Շոստակովիչի, Կոմիտաս-Ասլամազյանի, Խաչատրյանի ստեղծագործությունները։
Կարդացեք նաև
Համերգին մասնակցեցին նաև կրթահամալիրի երաժշտության դպրոցի դասավանդողներ Լիլիթ Գրիգորյանը (ջութակ), Լիլիթ Առաքելյանը (դաշնամուր):
«Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես հանդես է գալիս ամենատարբեր կրթական նախաձեռնություններով՝ կարևորելով հենց դպրոցահասակ երեխաների շրջանում դասական երաժշտության նկատմամբ սերը սերմանելը։ Այս համերգը մեր կրթական ծրագրերի մի մասն էր։ Ուրախ ենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները նման ջերմությամբ և ոգևորությամբ ընդունեցին մեր ելույթները»,-նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը։ Համագործակցությունը կրթահամալիրի հետ շարունակական բնույթ կկրի։
Հայաստանի պետական կամերային նվագախումբ