Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էրիկ Ալեքսանյանը Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնության եզրափակչում միավորների առավելությամբ վստահ հաղթանակ տարավ ռինգի տերերից Կիրիլ Բարիսովի նկատմամբ եւ արժանիորեն նվաճեց այդ տարիքային խմբի չեմպիոնի կոչումը:
Արես Հակոբյանը 67 կգ քաշային կարգում բավարարվեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը երեկոյան մրցահերթում փորձելու է կրկնել Էրիկի հաջողությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ