Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանի ասած 25 000 զորքը կար, պետք էր չստորագրել, վերադիրքավորվել ու պահել Քարվաճառը, Բերձորը»․ Վանեցյան

Ապրիլ 21,2022 15:57

«Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը ստորագրում է 25 000 կյանք փրկելու համար։ Եթե մենք Արցախում ունեինք 25 000 զինվորական․․․Ալիեւը վերջերս հայտարարել է, որ եթե այդ ժամանակահատվածում պատերազմը չկանգներ, լինելու էր այլ ընթացք, որովհետեւ ադրբեջանական բանակը հյուծված էր եւ չուներ անհրաժեշտ սպառազինություն։ Ընդ որում, հայկական կողմի պարտությունների հիմնական պատճառը եղել է անպաշտպան օդը, եւ ԱԹՍ-ները կարողանում էին հարվածել մեր դիրքերին ու զինվորներին»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ ՀՀ-ն ու Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով․ «Նոյեմբերի երկուսից սկսած՝ Արցախի օդը որոշակիորեն պաշտպանված էր։ Բերվել էին հատուկ տեխնիկա, ՀՕՊ սարքեր, եւ ամսի երկուսից գրեթե․․․այսինքն, արդեն հնարավոր էր նորմալ զորքերը շարել, փորձել վերակազմավորվել։ Իմ ասածը հետեւյալն է՝ եթե ունեինք 25 000 զորք․ եթե ստորագրելու ժամանակ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ ենք ունեցել մի հատվածում, որը Շուշին էր, եւ հնարավոր էր հետ քաշվել, վերակազմավորվել, ուժեղացնել պաշտպանությունն ու փոխել մարտավարությունը՝ չանցնել հարձակման, այլ պաշտպանվել առաջին փուլում, միաժամանակ՝ Քարվաճառն ու Բերձորը չհանձնելով՝ 100%-ով ՀՀ-ի սահմանների անվտանգությունն ապահովել։ Եթե չէինք ստորագրում, կարողանալու էին վերադիրքավորվել, փոխել մարտավարությունը եւ որեւէ կերպ պատերազմի ընթացքը շրջել, գնալ դեպի հաղթանակ, որովհետեւ 44 օրում իշխանությունը եւ նրա քարոզչամեքենան ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք․․․իսկ վերջում մի օրում պարզվեց, որ չենք հաղթում»։

Արթուր Վանեցյանը հստակեցրեց՝ այս սցենարի մասին ավելի վաղ խոսելիս չի ասել, թե խաղաղ բնակչությունը պետք է դուրս գար, պետք չէ բառացի հասկանալ իր ասածները․ «Բացառապես Քարվաճառում եւ Բերձորում դիրքավորվելու մասին չէր խոսքը, ինչո՞ւ եք բառացի հասկանում։ Դրանք անպայման պետք էր պահել, որ կարողանայինք պաշտպանել ՀՀ սահմանները։ Որ պահեինք, ոչ Սյունիքում այսօր խնդիր կունենայինք, ոչ Գեղարքունիքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930