Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 5 միլիոն մարդ. ամփոփ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ապրիլ 21,2022 15:43

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա ամփոփ

Կարևոր իրադարձությունները հակիրճ

Ռազմական իրադրություն
• Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Ուկրաինային տրամադրել հրետանային համակարգեր։
• Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը Ուկրաինայի արևելյան սահմանին։ Դոնբասում մարտական գործողությունները ուժեղանում են, ռուսական զորքերը փորձում են կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը։ Ուկրաինայի հյուսիսում ռուսական ավիացիայի ակտիվությունը, հավանաբար, ցածր կլինի՝ Կիևի հյուսիսից հեռանալուց հետո։ Սակայն Ուկրաինայի ողջ տարածքում պահպանվում առաջնային օբյեկտներին բարձր ճշգրտության հարվածների հասցման ռիսկը։
• «Азовсталь»-ում ուկրաինացի հինգ զինծառայող զենքը ցած է դրել և դուրս եկել գործարանի տարածքից։
• Նորվեգիան Ուկրաինային է փոխանցել 100 շարժական զենիթահրթիռային MBDA Mistral համալիրներ, որոնք կարող են խոցել ցածր թռչող և մանևրող թիրախները:
• Ավելի քան 3000 ուկրաինացի զինվորականներ են գերեվարվել Դոնբասի ուժերի կողմից հատուկ գործողության սկսվելուց ի վեր։
• «Տոչկա-Ու» համալիրի երկու տակտիկական հրթիռներ են խոցվել օդում ռուսական ՀՕՊ-ի կողմից Դոնեցկի և Սկիլևատոյի շրջաններում։
• Ամերիկյան «AeroVironment» ընկերությունը Ուկրաինայի զինուժին և տարածքային պաշտպանության ուժերին է հանձնել ավելի քան 100 միավոր «Quantix Recon» հետախուզական ԱԹՍ, որոնք կարող են իրական ժամանակում մարտադաշտից տեղեկատվություն փոխանցել տեղանքի և զորքերի շարժի վերաբերյալ։
• ՌԴ-ՊՆ-ն հայտնել է, որ Դոնբասում ռուսական ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական MИ-8 ուղղաթիռը, նաև օրվա ընթացքում խոցվել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր՝ Իզյում և Նովոբոգդանովկա բնակավայրերի վրա: Ռուսական ավիացիան օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 73 ռազմական օբյեկտ: Բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցվել 12 ուկրաինական ռազմական օբյեկտներին: Ընդամենը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 140 ինքնաթիռներ, 106 ուղղաթիռներ, 498 անօդաչու թռչող սարքեր, 254 ԶՀՀ, 2397 տանկեր և զրահամեքենաներ, 261 ռադիոտեղորոշիչ կայանք, 1038 դաշտային հրետանային և ականանետեր, 2244 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
• Ռումինիան մտադիր է Ուկրաինային փոխանցել խորհրդային տարիների արտադրության իր ՄիԳ-21 կործանիչները։ Ռումինիայի ՌՕՈՒ-ն ապրիլի 15-ից դադարեցրել է այդ ինքնաթիռների շահագործումը վթարների զգալի մակարդակի պատճառով: ՄիԳ-21-երը Բուխարեստը նախատեսում է փոխարինել օգտագործված F-16-երով։
• Միացյալ Նահանգները Լեհաստան է ուղարկել հաուբիցներով բեռնված չորս ինքնաթիռ, որոնք նախատեսված են ուկրաինական ԶՈւ-ի համար։ Առաջիկա օրերին սպասվում է ևս 4 չվերթ։
• Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է, ռուսական կողմի կորուստների մասին։ Ըստ, որի մարդկային զոհերը հասնում են 21000-ի։ Ըստ ուկրաինական զինուժի տվյալների, ոչնչացվել է ռուսական 829 միավոր տանկ, 2118 միավոր զրահամեքենա, 393 միավոր հրետանային միջոցներ, 136 միավոր ՀԿՌՀ, 172 միավոր ինքնաթիռ, 151 միավոր ուղղաթիռ, 8 միավոր նավ, վառելիքաքսուքային 76 ցիստեռն, 166 միավոր ԱԹՍ

Բանակցային գործընթաց

• ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունը ուկրաինացի բանագնացների նկատմամբ: «Մի մարդու գրասենյակի կողմից, որն իրեն անվանում է Ուկրաինայի նախագահ և ունի համապատասխան իրավասություններ, բանակցություններ անցկացնելու խնդրանք է հնչել։ Ռուսաստանը չի մերժել այդ խնդրանքը։ Հաջորդիվ Կիևի ռեժիմի կողմից, ինչպես միշտ, ուղղակիորեն և անուղղակիորեն սկսվել է կրկեսը. մեկ գալիս են, մեկ չեն գալիս, մեկ մասնակցում են, մեկ չեն մասնակցում»,- նշել է նա։

• Ուկրաինան դեռևս ստամբուլյան բանակցությունների շրջանակներում ռուսական կողմին փոխանցել էր իր առաջարկները։ Դրանց թվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների հարցը։ Ռուսական կողմն ուսումնասիրել է այդ առաջարկները և ներկայացրել իր դիրքորոշումը։ «Հիմա մեր հերթն է ուսումնասիրելու, համեմատելու և եզրակացություններ անելու, այդ թվում քաղաքական-իրավական համատեքստում»,- հայտարարել է Միխայիլ Պոդոլյակը։

Արտաքին քաղաքական իրադրություն

• ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Պուտինին խնդրել է իրեն ընդունել Մոսկվայում, իսկ Զելենսկուն՝ Կիևում։ Հանդիպման նպատակը Ուկրաինայում խաղաղության հաստատման հրատապ միջոցների կիրառումն է, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների ապագան։
• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Հենց ողբերգությունը, որը տեղի էր ունենում Դոնբասում, պարտադրեց, ուղղակի ստիպեց Ռուսաստանին սկսել այդ ռազմական օպերացիան, որի մասին այսօր բոլորը լավ գիտեն։ Մենք հետևողականորեն կգործենք։ Մենք կհասնենք այն վիճակին, որի ժամանակ Դոնբասում կյանքն աստիճանաբար կկարգավորվի, այն դեպի լավը կփոխվի»։
• Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Կիև։ Նա եղել է Բորոդյանկա գյուղում։ Միշելը նաև հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
• Ուկրաինայի իշխանությունները այլ երկրներից ինքնաթիռներ չեն ստացել որպես ռազմական օգնություն, Կիևին են ուղարկվել միայն պահեստամասեր, հայտարարել են Պենտագոնից:
• G7-ի երկրներն ակնկալում են, որ Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը կգերազանցի 24 մլրդ դոլարը: Նրանք նաև խոստացել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի իրադրության պատճառով:

Ներքաղաքական իրադրություն
• ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր այդ երկիրը լքել է ավելի քան 5 միլիոն մարդ։
• Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական միջանցքի պայմանավորվածություն է ձեռքբերվել կանանց, երեխաների և ծերերի համար։

Միջազգային մամուլ
• «Sportico» պարբերականը գրում է, որ ռուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլոդոնին։ Այդ թեմայի շուրջ «The New York Times»-ն էլ գրել է, որ Ուիմբլդոնին թույլ չեն տա մասնակցել նաև Բելառուսի մարզիկներին։
• «BBC»-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ծրագրում է Ուկրաինային մատակարարել «օդ-երկիր» դասի «Brimstone» կառավարվող ավիացիոն հրթիռներ։
• «The Guardian» պարբերականը գրել է, որ Ֆինլանդիայի խորհրդարանում բանավեճեր են սկսվել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ։
• «BILD» պարբերականը գրել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկու անգամ կրճատել է զենքի ցանկը, որը խնդրել էր Ուկրաինան՝ ջնջելով բոլոր ծանր սպառազինությունները։ 15 զինատեսակներից, որոնց մատակարարումների մասին խնդրել էր Կիևը, ամփոփիչ փաստաթղթում մնացել է երեք շարք:

«Հենակետ» վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930