Լրահոս
Օրվա լրահոսը

Գնորդը պատժամիջոցների հետևանքով չի կարողացել վարկային միջոցներ ներգրավել. «Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է. ՍիվիլՆեթ

Ապրիլ 21,2022 15:05

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդ կողմին վարկային միջոցներ ներգրավել և վերջնականացնել գործարքը։

Հայաստանյան «Ջիէնսի-Ալֆա»-ն ռուսական «Ռոստելեկոմ»-ի դուստր ընկերություններից է։ «Ռոստելեկոմ»-ի մայր ընկերության հիմնական բաժնետերը ռուսական պետական գերատեսչություններ են, ներառյալ «ՎՏԲ» բանկը։

«Ջիէնսի-Ալֆա»-ի ձեռքբերման գործըթնացը սկսվել էր նոյեմբերից, ՍիվիլՆեթը գրել էր, որ ընկերության գնորդը Կիպրոսում գրանցված Molitro holdings limited ընկերությունն է, որի բաժնետերերից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է, իսկ մյուս բաժնետերը՝ Արման Ունանյանը, որը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնեսների հետ փոխկապակցված անձ է։ Խաչատրյանի որդիներն ու Կարապետյանը նաև ներգրավված են հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի բաժնետերերի ցանկում։

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ընկերության վաճառքը չի կայացել։ «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված»,- նշեց Ֆարամազյանը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930