Ազգային ժողովի լրատվական ծառայությունից Parliamentmonitoring.am ասացին, որ իսկապես տեխնիկական խնդիրներ են առաջացել, և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները ապրիլի 21-ին նշանակելը թյուրիմացության հետևանք է եղել:
«Քանի որ ապրիլի 21-23-ը Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստն է տեղի ունենալու Ստեփանավանում, ամբողջ տեխնիկական սպասարկումը գտնվելու է այնտեղ: Իրականացվելու են նախապատրաստական աշխատանքներ, իսկ ապրիլի 22-ին էլ տեղի է ունենալու հանձնաժողովի նիստը: Խնդիրն այն է, որ տեխնիկական ողջ անձնակազմը սպասարկելու է միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անխափան նկարահանումների ընթացքը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը ընդդիմությանը խնդրել է մի քանի օր հետաձգել լսումների անցկացումը», – Parliamentmonitoring.am-ին իրավիճակը ներկայացրեց ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը: