Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Պուտինի վրա բղավում է, Էրդողանի դեպքում՝ խուլ ու համր է

Ապրիլ 21,2022 13:42

Ermenihaber. Ավստրիայի խորհրդարանի  Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Ըստ նրա՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։

«Մինչ այժմ Եվրոպան Պուտինին «կառավարում էր» բնական գազի և աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։ Արդյունքում թե Էրդողանի և թե Պուտինի կառավարությունները եվրադատարանի կողմից դատապարտվել են մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի, թե որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց, բայց իր շահերից ելնելով, մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի պակաս»,- կարծում է Բերիվան Ասլանը։

Վերջինս դժգոհում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ և համր դառնում։ Այդուհանդերձ ավստրիացի պատգամավորի համոզմամբ՝ Էրդողանի վերադարձի հնարավորությունները արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեսող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի, որպեսզի մնա իշխանության ղեկին և շտկի իրավիճակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930