Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ազգայնական Ազովի մայրաքաղաք» Մարիուպոլը իրենց վերահսկողության տակ է, բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի:
Շոյգուի խոսքով՝ «ուկրաինացի զինյալները և օտարերկրյա զինյալները» «հուսալիորեն արգելափակված են» այնտեղ:
Իր հերթին Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքն» անվանել է «հաջողություն» և խնդրել է պարգևատրել ռուս զինյալներին: Նաև Պուտինն ասել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալի» գրոհը:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել էր, որ նախօրեին Մարիուպոլից կարող են դուրս գալ փախստականների միայն չորս ավտոբուս, չնայած նախատեսվում էր մի քանի տասնյակ: Այսօր քաղաքում մնացած 120 հազար խաղաղ բնակիչների տարհանումը կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ