Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը երեւի թե արդեն իմ տարիքի չափ քաղաքական համոզմունք է փոխել»․ Աննա Մկրտչյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին

Ապրիլ 21,2022 12:21

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Փաշինյանը չի ասել, թե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, նաեւ նա ժամանակին Փաշինյանին կապիտուլյացիա ստորագրած էր համարում, բայց հիմա նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի համարում կապիտուլյացիա:

Այսօր Ազատության հրապարակում այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից, թե ինչպե՞ս է մեկնաբանում Մարուքյանի տեսակետների փոփոխությունը:

Աննա Մկրտչյան

Նա պատասխանեց. «Տարբեր առիթներով ասել եմ, որ թե այդ մարդն ինչպես է հակասում իր նախորդ վարքագծին, որ այդ մարդը կապ չունի ընդդիմության հետ ու չի կարող քաղաքական կամքից խոսել, որովհետեւ այդ մարդը երեւի թե արդեն իմ տարիքի չափ քաղաքական համոզմունք է փոխել: Երեւի թե լուրջ չի: Բայց չեք մտածում չէ՞, որ ես հիմա այս վճռորոշ պահին պիտի մեկնաբանեմ մեկին, ով ծախվել է մեր Արցախը ծախողին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    «Հատուկ հանձնարարություններով դեսպան» կոչեցյալը դրանից առաջ՝ երկար տարիներ եղել է իշխանությունների հատուկ հանձնարարություններով «կլասիկ ընդդիմադիրը»: Քանի որ «ընդդիմադիրի» դերը լավ է կատարել, դրա համար էլ պաշտոնը բարձրացրել են և հատուկ հանձնարարություններով «կլասիկ դեսպան» են դարձրել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930