Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆանտաստիկ ռեալիզմից մինչև սյուրռեալիզմ». տարեկան գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Ապրիլ 21,2022 12:04

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆանտաստիկ ռեալիզմից մինչև սյուրռեալիզմ» խորագրով տարեկան գիտաժողով է կայացել։

Բուհի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի խոսքով` գիտական մտքի խթանումը խիստ անհրաժեշտ է ինստիտուտի բնույթից ելնելով, որն էլ ենթադրում է արվեստի տարբեր ճյուղերում գիտական ուսումնասիրություններ կատարելը։


Նիստի ընթացքում զեկուցումներ ունեցան արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը` «Սիբիուի թատերական փառատոն-28-ի օրագրից» թեմայով, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը` «Ֆանտաստիկ ռեալիզմի նախադրյալները և ձևաստեղծման սկզբունքները» թեմայով, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը «Մոգի կերպարը որպես ֆանտաստիկ ռեալիզմի նախապայման», փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Արզումանյանը «Դադաիզմը որպես ավանգարդի ուղղություն», արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը «Խեղկատակների դպրոց» ներկայացումը փորձարարական որոնումների համատեքստում», արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանուշ Գալստյանը «Սուրեն Բաբայանի ֆանտաստիկ սյուրռեալիզմը», արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը «Ազատ մտքեր անբացատրելիից այն կողմ», ավագ դասախոս Լիլիան Հովակիմյանը «Չէ՞ որ, ես երևակայող եմ և միստիկ» և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արսեն Առաքելյանը «Թափառումներ երազներում» թեմաներով։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930